ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
«3+3» Հարավային Կովկասի պլատֆորմի հանդիպում է նախապատրաստվում, ժամկետներն ու օրակարգն են համաձայնեցնում, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Փոխանցում է Sputnik Արմենիան։
2021 թվականի դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին:
--00—ԻԴ