ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Եթե «չոր» նավահանգիստ են ստեղծում, ուրեմն Թուրքիայի հետ սահմանն արդեն բաց է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը։
Գաբրիելյանը խոսեց ՀՀ տնտեսական աճի, ներհոսքի և տնտեսության ընդհանուր իրավիճակի վերաբերյալ՝ համադրելով և համեմատության եզրեր անցկացնելով հարևան երկրների և, հատկապես, Վրաստանի տնտեսության հետ։
Նրա համոզմամբ, արդի տնտեսական աճը չի համապատասխանում մեր ներուժին, ինչն իր հետ նոր մարտահրավերներ ու հիմնախնդիրներ է բերում։ Բայց, ըստ նրա, տնտեսական փուչիկ ամենևին էլ չի նշանակում, որ իրական աճ չկա, միայն թե կառավարությունը պետք է կարողանա ճիշտ կառավարել հոսքերն ու ռիսկերը։
--00—ԱՊ