Լուսանկարում Ստեփանակերտի օդանավակայանն է՝ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող վերջին ու միակ ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

319355820_2958698437772550_357724049342999937_n

Իմաստուն միտքը կյանքի բովում թրծված խելոքների մենաշնորհն է: Նրանք միշտ նախընտում են ասելիքի արդյունքը, ասել է թե՝ այն, ինչը գործնականում ստանում է կյանքի իրավունք... Հայի այսօրվա ընտրածն անարդյունք միտքն է, իսկ հետևանքը՝ մեր իրականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ՊԲ գնդապետ, ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

Հ.գ.1- 30 տարի առաջ հայը նախընտրեց ինքնաշեն զենքով բացել «կյանքի ճանապարհ», իսկ այսօր, ունենալով ժամանակակից զենք, բավարարվել աշխարհին ուղղված անարդյունք հայտարարություններով...

Հ.գ.2- Լուսանկարում Ստեփանակերտի օդանավակայանն է՝ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող վերջին ու միակ ճանապարհը, որը փակվեց շուրջ 32 տարի առաջ՝ 1990թ. հոկտեմբերի 17-ին...

«Նախկիները» դա չհանդուրժեցին և գնացին Մայր Հայրենիքին կապող ճանապարհի բացման հանդուգն գործողությանը, իսկ ի՞նչ են մտածում «ներկաները», երբ այն նորից փակված է ...

Հ.գ.3- Խաղաղությունը նախընտրելի է, բայց ոչ ցանկացած ու, առավել ևս, վերջանականապես կորցնելու գնով...

--00—ՅՄ