ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։
Անահիտ Մանասյանը ողջունել է ղազախ գործընկերների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցը և ընդգծել Հայաստանի ու Ղազախստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու միջազգային իրավական փոխօգնության շրջանակում փոխգործակցության խորացմանը:
Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և անհրաժեշտություն համարել երկու երկրների
Դատախազությունների միջև համագործակցության զարգացմանը միտված քայլերի ձեռնարկումը:
--00—ՅՄ