Լաչինի միջանցքը փակ է, քանի որ 2018-ին իշխանությունը բռնազավթվել է. Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Լաչինի միջանցքը փակ է, քանի որ 2018-ին իշխանությունը բռնազավթվել է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։

Մինասյանի համոզմամբ, եթե դավաճանները շարունակեն մնալ իշխանության, ապա վիճակն էլ ավելի է ծանրանալու, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչանալու են, ինչն էլ հանգեցնելու է էլ ավելի ծանր հետևանքների։

Բանախոսի բնորոշմամբ, սուտ խոսելը իշխանության գործունեության պարտադիր բաղադրիչն է և առաջին անգամ չէ, որ նրանք ստում են բանակցային գործընթացի և Ռուսաստանի վերաբերյալ։

--00—ԱՊ