ՊՆ-ի նախկին շենքի հարևանությամբ բախվել է 4 ավտոմեքենա. Նիվան կողաշրջվել է, 5 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

նկար

Այսօր՝ ժամը 18։30-ի սահմանում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ ՀՀ նախկին ՊՆ-ի վարչական շենքի հարևանությամբ, բախվել են Mercedes, Opel Vectra, GAZ 2410 և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:



Բախման հետևանքով Նիվան կողաշրջվել է։ Իսկ Mercedes-ը և Opel-ը դուրս են եկել երթևեկելի գոտուց, ԳԱԶ 2410-ն էլ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի։



Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ։



Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

--00—ԼՄ