ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորություն» և «հույժ գաղտնի» տեղեկությանն առնչվելու թույլտվություն ունեցող անձինք այսուհետ պարտավոր են օտարերկրյա պետություն մասնավոր այցելությունների դեպքում տեղեկացնել ԱԱԾ-ին այդ մասին:
Նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նիստում։
Չնայած ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծերի փաթեթին, որոշումն ընդունվել է 69 կողմ, 32 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ, ըստ նախագծերի փաթեթի, առաջարկվում է նաև խստացնել պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Օրինակ, այսուհետ վարչական պատասխանատվության կենթարկվեն «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակողները։
--00—ԼՄ