ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Հունվարի 30-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Մ.Յու.Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Պ. Բյուլբյուլօղլին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակը և հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաներին, այդ թվում՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։
--00—ԶՀ