ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային զինծառայողը կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 000 դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները վարժանքներ են իրականացրել:
Վարժանքների ժամանակ հիմնական շեշտը դրվել է կրակային պատրաստության, ֆիզիկական և մարտավարության վրա։
«Միշտ ուզել եմ զինվորական դառնալ, և ծրագիրն ինձ համար այնպիսի հնարավորություն է, որ կարող եմ շարունակել զինծառայությունը ժամկետային ծառայությունից հետո»,–ասում է վարժանքների մասնակիցներից մեկը։
--00—ՅՄ