50 պարեկով մի մեքենա չեն կարողանում բռնել, պետական ինստիտուտները փոշիացել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

50 պարեկով մի մեքենա չեն կարողանում բռնել, պետական ինստիտուտները փոշիացել են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի համոզմամբ, Հայաստանում պետական համակարգերը կազմաքանդվել են և ոչ մի ինստիտուտ բնականոն չի գործում։ Նրա կարծիքով, ՀՀ-ում ավտորիտար համակարգ է ձևավորվել, որը շարժվում է բռնապետություն դառնալու ճանապարհով։

Որպես օրինակ` Խաչատրյանը մատնանշեց ոստիկանական բաժանմունքում փաստաբաններին ծեծի ենթարկելու փաստը։ Նրա պնդեմամբ, դա աննախադեպ արարք է, այդպիսի բան նույնիսկ նախկինների օրոք չի եղել։

 --00—ԱՊ