ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Փետրվարի 17-ին, ժամը 22։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բենզալցակայանների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի պատին և բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սահմանադրության հրապարակում «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 2001 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին․ տուժածներ չկան։ Բենզալցակայանից առկա է վառելիքի արտահոսք:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
--00—ՅՄ