ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ԱՄՆ սահմանային ծառայությանը, հայտնում են, որ ուժեղ քամիների պատճառով ԱՄՆ-ի և Մեքսիկայի՝ ավելի քան 9 մետր բարձրություն ունեցող պողպատե պանելների մի հատվածը թեքվել է։ Դա տեղի է ունեցել ամերիկյան Կալեքսիկո և մեքսիկական Մեխիկալի քաղաքների սահմանին:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատի վրա շինարարական աշխատանքներ էին ընթանում, և որ բետոնը դեռևս չէր չորացել, այդ պատճառով էլ պատը թեքվել է քամուց: Մեքսիկայի իշխանությունը իր վրա է վերցրել խատը ուղղելու գործը։
Ավելի վաղ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին ավելի քան 3000 կմ երկարությամբ պատ կառուցելու աշխատանք էր սկսել ներգաղթյալների և հանցագործների ներհոսքը նվազեցնելու նպատակով։