Կարմիր խաչի միջնորդությամբ ևս ութ բուժառու է Արցախից տեղափոխվել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

6d63df7d-145b-44ec-be90-4b30428589c1.jpg



Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր՝ փետրվարի 21-ին, տարբեր հիվանդություններով 8 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան։

Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 113 հիվանդ։

Եվս 5 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, իսկ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

 

--00—ԶՀ