ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա նշել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը Բաքու տեղի կունենա փետրվարի 27-28-ը։
Սպասվում է, որ Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ասել է Զախարովան։
--00—ՅՄ