ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
«Մինչ Հայաստանը երկրաշարժի գործոնը օգտագործում էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, Ադրբեջանը պահը բաց չթողեց, որպեսզի էլ ավելի թշնամական քարոզ տանի հենց Թուրքիայում հայերի նկատմամբ»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը․
«Աղետի պահին թշնամին կրկին զբաղվում է թշնամության քարոզով՝ օգտագործելով մարդասիրական օգնության գործոնը»,- գրել է նա։