Ինչու՞ Ռուբեն Վարդանյանը եկավ, ինչու՞ է գնում… ՀՀ-ն Բաքվին կդիմադրի, եթե բացարձակ ժողովրդավար լինի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Ինչու՞ Ռուբեն Վարդանյանը եկավ, ինչու՞ է գնում… ՀՀ-ն Բաքվին կդիմադրի, եթե բացարձակ ժողովրդավար լինի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Հայրիկյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանին չի կարելի վստահել, քանի որ նա իշխանության հավերժացման նշաններ է ցույց տալիս։

Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո նա ոչինչ չարեց բացարձակ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ավելին՝ գործող Սահմանադրությունը հարմարեցրեց իրեն՝ կուլիսային խոսակցություններում նշելով, թե դա ընտիր Սահմանադրություն է պաշտոնավորների համար։ Բանախոսի պնդմամբ, ընդհակառակը, Սահմանադրությունը պետք է քաղաքացիների համար լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ