Տաջիկստանում 7,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1104891

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով ՝ 7,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանի արևելքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաջիկստանի և Չինաստանի սահմանին ՝ Սինցզյանից ոչ հեռու: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ