Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ff

Փետրվարի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։

--00—ԱՊ