Ժաննա Անդրեասյանն այցելել է «Իմ քայլը» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

254162

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ հիմնադրամում հյուրընկալել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։

Հանդիպման ժամանակ նախարարին ներկայացվել են հիմնադրամի կողմից իրականացվող «Հորիզոններ» դուալ և «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրերը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Այդ համատեքստում քննարկել ենք նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները:

«Հանդիպման ավարտին պատրաստակամություն ենք հայտնել համատեղ ուժերով աշխատել կրթական նոր ծրագրերի իրականացման հարցում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է Հայրապետյանը:

--00—ՅՄ