ԱՄՆ դեսպանը ողջունել է Միրզոյանի այցը Թուրքիա և ցամաքային սահմանի բացման «պատմական դրվագը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նկար

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ նորանշանակ դեսպանի՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ, որի շրջանակում նախատեսվում էր քննարկել ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը։ 

«Երեկ դեսպան Քվինը հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը։

Դեսպանը ողջունեց Հայաստանի կողմից Թուրքիայում երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնության տրամադրումը, որն ուղեկցվեց ցամաքային սահմանի բացման պատմական դրվագով և արտաքին գործերի նախարար Միրզոյանի Թուրքիա կատարած այցով։

Դեսպանը ողջունեց հարաբերությունների կարգավորման հարցում առկա առաջընթացը և քաջալերեց վստահության ձևավորմանն ուղղված համաձայնեցված քայլերի իրականացումը»։

--00—ԼՄ