ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Բաքվի և Ստեփանակերտի շփումները չպետք է փոխարինեն Արցախի հարցով միջազգային բանակցություններին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Վարդանյանի համոզմամբ, Հայաստանի ապագան կապված է երկու հիմնական գործընթացների հետ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցություններից։ Պատգամավորի կարծիքով, Թուրքիան և Ադրբեջանը սինխրոն են գործում, իսկ Հայաստանի և Արցախի դիրքորոշումները պատմության մեջ առաջին անգամ տարբեր են։ Վարդանյանի պնդմամբ, իշխանությունը շարժվում է զիջումների ճանապարհով, որ պահեն իրենց իշխանությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ