ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարակական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել ու ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Բարսեղյանը և Մամիկոն Սահակյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ