ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ֆրանսիայի խորհրդարանը 1915-18 թվականներին Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած ասորիների կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու օրենսդրական գործընթաց է սկսում։ Սակայն կառավարությունը դեռևս չի աջակցել այդ նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Օրենքի նախագիծը կոչ է անում կառավարությանը․ «1915-18 թթ․ օսմանցի պաշտոնյաների կողմից 250 հազարից ավելի ասորիների զանգվածային ոչնչացումը, աքսորն ու մշակութային ժառանգության ոչնչացումը որպես ցեղասպանություն ճանաչել, այս ցեղասպանությունը հրապարակային քննադատել և ամեն տարի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ հիշատակի օր հայտարարել նաև ասորիների ցեղասպանության համար»։
Օրենքի նախագիծն սկզբում Սենատում է օրակարգ մտցվել: Ավելի ուշ աջակողմյան 76 հանրապետական սենատորներ կարիք չտեսան այն հետաձգելու փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով, ինչից հետո օրենքի նախագիծը 2 դեմ և 300 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց։
--00—ԶՀ