ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է շրջված` կանայք տղամարդկանց են փոխարինում, տղամարդիկ կանանց իրավունքներն են պաշտպանում:
Չգիտես ինչու՝ Հայաստանից ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու է մեկնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով հանդես է եկել կանանց իրավունքների եւ հնարավորությունների հիմնահարցերին նվիրված ելույթով:
Առհասարակ, միջազգային հանրությունը վերջերս նոր սեւեռում ունի` կանանց թեման: Հիմա այս թեման է քննարկվում ամենուրեք, այս թեմայով են տրվում գրանտները, եւ սրանով է զբաղված քաղհասարակությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
-00—ՍՊ