ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Քահրամանմարաշ նահանգի Գոքսուն թաղամասում ժամը 09:47-ին 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 7 կիլոմետր խորության վրա։
--00—ԶՀ