ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո հաստատել է, որ Փաշինյանը ձախողել է խաղաղ բանակցությունները՝ Արցախի վերաբերյալ իր հայտարարությամբ․
«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին Ղարաբաղը ճանաչել է որպես Հայաստան, կորցրել է խաղաղության շանսը։ 2019 թվականին Հայաստանի վարչապետն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», և դա փաստացի ամենամեծ հարվածն էր խաղաղ բանակցություններին,- նշել է նա։
Ալիեւը նաև նշել է, որ «խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնողը Ադրբեջանն է, եւ այդ նպատակով Ադրբեջանի կողմից առաջ են քաշվել 5 սկզբունքներ»։ Նրա խոսքով՝ այժմ կողմերի միջեւ շարունակվում են շփումները խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Նա եւս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի հավատարմությունը Շառլ Միշելի նախաձեռնությամբ սկսված Բրյուսելյան օրակարգին։
--00—ՍՊ