ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի խորը պատմական արմատներ և ամենաբարդ հակամարտություններից է, իսկ կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ փոխզիջումների հիման վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Այս համատեքստում ես չեմ կարող չնշել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս դժվարին գործընթացում խաղացած առանցքային միջնորդական դերը»,-ասել է Աղասանդյանը։
--00—ՅՄ