ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Հայաստանում կստեղծվի Քրեակատարողական ծառայության նոր մոդել: Ծրագիրը կփորձարկվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարությունից։
Պարեկային ծառայության մոդելով Քրեակատարողականը կհամալրվի նոր՝ վերապատրաստված ծառայողներով, նոր զինատեսակներով և բարձր աշխատավարձով: Նպատակն է՝ ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական ծառայություն:
--00—ՍՊ