ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Մայոր Լևոն Ավետիսյանի հուշ երեկոյին էի գնացել. հետախույզի երկնային ծնունդը մեծ թվով մարդկանց հավաքել էր մեկ վայրում: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Լևոնի մասին դժվար է անցյալով խոսել, ինչքա՞ն կյանք կար իր ներսում ու ինչքան անհավանական է թվում նրա կորուստը:
ՊԲ ծառայության տարիներին միշտ ամենաթեժ կետերում էր և իր ծառայությունը միշտ սիրով ու մեծ նվիրվածությամբ էր կատարում:
44-օրյա պատերազմն իր հետևանքներով միայն ողբերգություն համարելը բավարար չէ:
Հազարավոր օջախների ծուխը պարզապես մարեց: Իսկ պատասխանատուները ոչ միայն դեռ չեն պատժվել, այլ շարունակում են նոր մահ և կորուստներ բերել մեր երկրին»:
--00—ՅՄ