ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը կարծում է, որ Կիևը պատրաստվում է խստացնել մոբիլիզացիան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն Ռադան երկարաձգել էր ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան մինչև մայիսի 18-ը։
«Կիևի ռեժիմը պատրաստվում է խստացնել մոբիլիզացիան: Հիմա ուղղակի ծանուցում չեն ուղարկի, այլ բոլորին զանգվածաբար կփաթեթավորեն, կտանեն զինկոմիսարիատ, իսկ այնտեղից անմիջապես մի քանի օրով պարապմունքների, և առաջնագիծ»,-գրել է Ազարովը սոցցանցում։
Ազարովի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ «կենդանի ուժի հսկայական պակաս կա»։
--00—ՅՄ