ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամանագրով՝ ոստիկանության մայոր Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի հատուկ կարևոր հանձնարարականներով ավագ տեսուչ։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։
Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով էլ՝ ոստիկանության կապիտան Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հեռուստառադիոհաղորդումների թողարկման բաժնի պետի տեղակալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ