ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հորը՝ Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանին ծեծի ենթարկած 21-ամյա ուսանող Ալբերտ Նիկոլյանը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Աբրահամյանն ասաց, որ այս դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործության հոդվածով, սակայն դեռևս մեղադրյալ չկա։
«Կա նախաձեռնված քրեական վարույթ, դեպքի հանգամանքները քննվում են»,- նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ինստիտուտում տեղի ունեցած ծեծի դեպքի մասին հայտնի էր դարձել մարտի 28-ին։
Ըստ տեղեկությունների՝ ծեծն առաջացել էր աշխատասենյակում ուսումնական հարցերի շուրջ։ Նիկոլյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն ու ձերբակալվել:
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ