ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Ատրճանակով զինված տղամարդը փորձել է մտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքի տարածք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ատրճանակով ոչ ադեկվատ վիճակում գտնվող տղամարդը փորձել է ներխուժել նախարարության տարածք, միևնույն ժամանակ նա բարձր բղավել է և ձեռքերը թափահարել։
Օրինախախտին օպերատիվ կերպով բերման են ենթարկել, նա չի կարողացել բացատրել արարքի դրդապատճառը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
--00—ՅՄ