ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
«ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը չի վաճառվի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մերժել «ՄՏՍ-Հայաստան» ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքնմանը համաձայնություն տալու նախագիծը։ Այս մասին գրում է Radar.am-ը։
Ըստ փաստաթղթի՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի գործարքը մերժվում է՝ հիմք ընդունելով ԲՏԱ նախարարության իրավասու մարմնի կողմից ստացված գրությունն առ այն, որ նշված գործարքը իրավասու մարմնի գնահատմամբ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։
--00—ԶՀ