ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Սա արդեն կանխատեսել էինք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով ԵՄ առաքելության ներկայության ֆոնին Սյունիքում իրավիճակի սրման մասին։
Նա նշել է, որ ռուսական կողմն արդեն ասել է՝ այլ կառույցների և խաղացողների ներթափանցումը տարածաշրջան, որոնք երբեք չեն զբաղվել այս հին հակամարտության կարգավորմամբ, ազդեցություն չի ունենա։
«Մենք կանխատեսում էինք, որ սա կբերի սրացումների, ապակայունացման և կբարդացնի խաղաղ կարգավորման հասնելը: Այժմ մենք դառնությամբ և ափսոսանքով փաստում ենք ապակայունացման տարբեր դրսևորումներ»:
--00—ՅՄ