ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդիպել է Կանադայի ադրբեջանցիների ցանցի վարչության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Հարավային Կովկասում անվտանգության հարցերը, փոխանցում է «Լուրեր»-ը։
Կանադայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ իր երկիրը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ