ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սյունիքում մեր փաստահավաք աշխատանքների մի մասի արդյունքները`
Միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝
1) 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.
2) 170 հեկտար անտառային հողեր.
3) 130 հեկտար համայնքային հողեր:
Ընդհանուր՝ 2,700 հեկտար
Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:
Մասնավորապես (ըստ գյուղերի)՝
• Ներքին Հանդ.
•Սրաշեն.
•Շիկահող.
•Ճակատեն.
•Գեղանուշ»:
--00—ՅՄ