ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միլան Միհալովիչը տպավորել է Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցի շրջանակում նա ասել է, որ Եվրոպայի ֆեդերացիան շատ ուրախ է, որ մրցումներն անցկացվում են Հայաստանում:
«Հայկական սպորտը, մասնավորապես, ծանրամարտը աշխարհում լայն տարածում ունի։ Ուրախ ենք, որ Երևանը ընդունել է 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը։
Կազմակերպվածությունը տպավորիչ է, միանգամայն ակնհայտ է, որ աշխատանք է տարվել այս ուղղությամբ»,- ասել է Միհալովիչը, ապա հավելել․ «Այստեղ մենք բոլորս ընկերներ ենք և ուրախ ենք պահպանել ոլորտում եղած արժեքները։ Ցավոք, երբեմն, որոշ մարդիկ դա չեն հասկանում՝ փչացնելով եղած մթնոլորտը և դժվարություններ ստեղծելով բոլորիս համար»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--00—ԼՄ