ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բերնհեմը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ինքնագրով շապիկը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Goal-ին։
Հինգշաբթի օրը Վատիկանում Հռոմի պապն ընդունել է Բերնհեմի գլխավորած պատվիրակությանը, որը պապին նվիրել է արգենտինացու մարզաշապիկը։
Լիսանդրոն փոքրիկ հաղորդագրություն է թողել իր շապիկի վրա. «Վեհափառ Տեր, մեծ սիրով: Լիչա»։
Հռոմի պապն արգենտինական «Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։
--00—ՅՄ