ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ադրբեջանի ամեն քայլ, որը ՌԴ-ի դեմ է, բխում է Արևմուտքի շահերից, Ալիևն ավելի հեռու է գնալու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Պետրոսյանի համոզմամբ, Ալիևի շուրթերից դուրս եկած ցանկացած խոսք իրականություն է դառնում։ Ըստ նրա՝ Բաքուն շատ լավ է աշխատում, հստակ ձևակերպում են իրենց քայլերը ու իրականացնում։ Փորձագետի կարծիքով, Արևմուտքը ձգտում է կանխել բախումը տարածաշրջանում, բայց դեմ էլ չեն լինի, որ հարցերը նուրբ մեթոդներով լուծվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ