ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը։ Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»,-ը։
«Ուժը կորցրած ճանաչել ՌԴ նախագահի 2019 թվականի հունիսի 21 - ի հրամանագիրը», - ասված Է հրամանագրում:
Հիշեցնենք, որ ուժը կորցրած հրամանագիրը ռուսական ավիաընկերություններին արգելում էր թռիքներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև:
Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է նաև վիզային ռեժիմը։ Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել առանց վիզայի՝ մինչև 90 օր ժամկետով:
--00—ԶՀ