ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Հայաստանն ու Ադևբեջանը մոտ են Նախիջևանով երկաթուղային հաղորդակցությունը վերսկսելու պայմանավորվածությանը հասնելուն։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո։
«Կողմերը հստակ առաջընթաց գրանցեցին տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում։
Այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ շատ մոտ են միմյանց, մասնավորապես՝ դեպի Նախիջևան երկաթուղային կապերի վերաբացման վերաբերյալ: Նրանց համապատասխան թիմերին հանձնարարվել է վերջնական համաձայնություն հաստատել երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցի հետ միասին:
Նրանք նաև պայմանավորվեցին օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից այս աշխատանքին աջակցելու համար», - ասել է նա։
--00—ԱՊ