ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեկ ամսով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը։
Գայանե Հակոբյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։
--00—ՅՄ