ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դրական ելք կունենան։
«Մենք հույս ունենք, որ բանակցությունները կհանգեցնեն Հարավային Կովկասում կայունության և խաղաղության»,- նշել է Ալիեւը Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը։
Նա ասել է, որ Բաքուն ամեն ինչ անում է հարաբերությունները կարգավորելու համար, կառուցողական ջանքեր է գործադրում, և հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրն անխուսափելի է և պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին։
--00—ԶՀ