ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանին, ով «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ գտնվում է Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով մարդու իրավունքների խախտումներն արձանագրող զեկույցը և այդ համատեքստում Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:
--00—ՅՄ