ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 6-ին, ԶՈՒ ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
✅ Զինծառայողները հանձնել են նորմատիվներ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 3 կմ վազք վարժաձևերից։
✅ Հաշվի առնելով, որ ուսումնական պատրաստության փուլի ընթացքում խիստ ուշադրություն է դարձվել անձնակազմի ֆիզպատրաստության վիճակի բարձրացմանն ու տոկունության ամրապնդմանը՝ քննական այս փուլի պահանջները զինծառայողները հիմնականում կարողացել են հաղթահարել առանց դժվարությունների։
Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։
--00—ՅՄ