ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն գործընկերներին կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախի հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Իր ելույթում նա, մասնավորապես, ասել է․
«Այժմ մենք տեսնում ենք համապարփակ խաղաղության համաձայնագրի հնարավորությունը։ Կարծում եմ, որ այստեղ կարևոր է, որ ԵՄ-ն իր դերը խաղա՝ ոչ միայն միջնորդական ջանքեր գործադրելով, այլև տրամադրելով երաշխիքներ, որոնք արդարացիորեն պահանջում է հայկական կողմը։
Մենք պետք է հասկանանք, թե ինչ դեր կարող ենք ունենալ, որ հնարավոր խաղաղ համաձայնագիրն իսկապես ընդունելի լինի երկու կողմերի համար՝ հետագա հակամարտությունից խուսափելու համար:
Մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել Բաքվի կողմից պահվող ռազմագերիների վերադարձը հեշտացնելու համար։ Եվ վերջապես, ինչպես կարող ենք նպաստել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմին»,- նշել է նա։
--00—ՍՊ