Դուք է՞լ եք սիրում նկարել, Երևանում էլ ա տարածված. Խաչատուրյանն այցելել է Տավուշ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Այցի շրջանակում նախագահն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։

Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին:

Կենտրոնի հիմնադիրը նախագահին է ներկայացրել դպրոցում ստեղծված արվեստանոցային պայմանները, կատարվող աշխատանքները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև դպրոցում իրականացվող տարբեր միջոցառումները։

Նախագահը շրջայց է կատարել նաև Կողբ գյուղի արվեստի դպրոցի հարևանությամբ կառուցվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դեռևս շինարարական փուլում գտնվող տարածքում, որտեղ կենտրոնի գործառնական բաժնի ղեկավար Թերեզա Քարիմյանը ներկայացնել է ապագա ծրագրեն ու աշխատանքները։

--00—ՅՄ