Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն անմիջականորեն իրականացնում է Արգիշտի Քյարամյանը. Աթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

photo_2023_07_14_13_11_38.thumb_.jpg



ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես գրել էի մի քանի օր առաջ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը քննվելու է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից:

Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը իրականացնում է երկրի ղեկավարի ղեկին հայտնված մի կենդանի, ում անունը իմ էջում որոշել եմ էլ երբեք չգրել՝ առնվազն հիգիենայի նկատառումներից ելնելով:



Քաղաքական հետապնդումը անմիջականորեն իրականացնում է Ա.Քյարամյանը, ում մտերիմ ընկերը և սանիկն է հանդիսանում նշված դատավորը:



Այդ հիմնավորմամբ այսօր բացարկ եմ ներկայացրել դատավորին:



Իհարկե, միամտություն չունեմ մտածելու, որ բացարկը դատավորի կողմից կընդունվի կամ վերաքննիչ բողոքը կարող է բավարարվել:

Արմեն Աշոտյանի ազատության գրավականը դա նրա և նրան աջակցող մարդկանց անզիջուն պայքարն է, որը կստիպի հակահիգիենիկ կենդանուն ազատել Արմենին և հեռանալ երկրի ղեկավարի ղեկից»:



--00—ԶՀ