ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Եթե չհավատայի Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը, բանակցային գործընթացին չէի մասնակցի: Այդ մասին ասել է վարչապետ Փաշինյանը՝ France-Presse գործակալությանը տված հարցազրույցում։
Հավատալ, դեռ չի նշանակում, որ երաշխավորում ենք, որ արդյունքի կհասնենք,- նշել է նա։
Փաշինյանի կարծիքով` բանակցությունների առաջընթացին ամենից շատ խանգարում է Ադրբեջանի հռետորաբանությունը, ամեն հայկականի նկատմամբ ատելությունը և վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ:
--00—ՍՊ